Posted in Էկոլոգիա

Նախագիծ

ՀՀ․ բուժիչ խոտաբույսերը։ Ազգաին խոհանոցում օգտագործվող  խոտաբույսերը։

Նպատակը՝ համացանցի միջոցով և ընտանիքի անդամների հետ զրուցելու ընթացքումուսումնասիրել մեր հայրենիքի տարածքում աճող խոտաբույսերը և բուժիչ հատկություններունեցող այլ խոտաբույսերը։

Ժամկետը՝ 1 ամիս

Ընթացքը

  1. համացանցից գտնել ՀՀ տարածքում աճող 10 խոտաբույս
  2. լուսանկարով տեղադրել այն բլոգի մեջ և նշել անվանումը, բուժիչ հատկությունները և խոհանոցում օգտագործելու փաստը
  3. զրուցել ընտանիքի անդամների հետ և պարզել թե ինչ խոտ է օգտագործվում ձեր շրջանիբնորոշ խոհանոցում
  4. գրել այդ ուտեստի բաղադրատոմսը նշել այդ կանչիի բարբառային անվանումը

Ուրց

Լեռնային ուրցի ցողունից ու տերևներից կարելի է թեյ պատրաստել: Ուտելիքի մեջ օգտագործում է և թարմ, և չորացրած վիճակում: Ուրցից պատրաստում են քսուքներ, թրմեր։Ուրցը ունի հանգստացնող հատկություն։ Ուրցը լավացնում է ախորժակը, նպաստում մարսողությանը, հանգստացնում որովայնի ցավերը։ Օգտագործվում են նաև մաշկային հիվանդությունների բուժման համար։

Բաղադրատոմսեր՝

Արյան բարձր ճնշման դեպքում.

  • Փոշիացրած 1 ճ/գ ուրցը խառնեք 0,5 կգ մեղրին։ Ընդունեք մեկական թ/գ, օրը 2-3 անգամ։
Ուրցով թեյ հազի դեմ
  1. 20 գ մանր կտրտած և չորացրած խոտաբույսի վրա լցնել 230 մլ եռացրած ջուր թրմել թերմոսում մոտ մեկ ժամ;
  2. Քամած թեյը պետք է խմել 1 թեյի գդալ (մեծահասակների համար 1 ճաշի գդալ) ուտելուց հետո:

Երիցուկ

Երիցուկի թեյը հանգստացնում է նյարդերը իսկ թուրմն օգնում է մաշկային հիվանդությունների և կոկորդի հիվանդություների ժամանակ: երիցուկը օգտագործում են նաև ողողումների ձևով լնդերի, բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումների ժամանակ, անգինաների դեպքում։

Բաղադրատոմսեր՝

Երիցուկի թեյ

1 թեյի գդալ չորացրած ծաղիկներով և մի բաժակ եռացած ջրով թուրմ պատրաստել, սպասել 5-10 րոպե: Եթե երեկոյան այս թուրմով և մեղրով թեյ խմեք, այն կօգնի հաղթահարել անքնությունը։


Ազնվամորի

 Վայրի կիսաթուփ է, աճում է  անտառների բացատներում: Մշակվում է պարտեզներում, պուրակներում: Բուժիչ նպատակով օգտագործում են պտուղները, մասամբ՝ տերևներն ու ծաղիկները: Ունի քրտնաբեր, ջերմիջեցնող հատկություններ:

Բաղադրատոմսեր՝

Անգինաի դեպքում. 3 ճ/գ ազնվամորու ծաղիկը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք-1-ական ճ/գ, օրը 3 անգամ։

Բրոնխիտ դեպքում. 2 ճ/գ չոր տերևը 10 րոպե եփեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք տաք վիճակում։

Մասրենի

Վայրի և մշակովի բույս է: Աճում է ամենուրեք անտառների բացատներում, գետահովիտներում, լեռնալանջերին: Պտուղները հարուստ են վիտամիններով: Պտուղների եփուկն օգտագործվում է որպես վիտամինային և մարսողությունը լավացնող իսկ պատրաստուկները՝ լյարդի, լեղապարկի հիվանդությունների ժամանակ որպես հակաբորբոքային, ինչպես նաև արյունաստեղծ համակարգը խթանող միջոց:

Բաղադրատոմսեր՝

Մասուրով թեյը երիկամային հիվանդություն դեպքում․Թեյ եւ միրգ պետք է պնդել, որ մի թերմոս մասին 12-15 ժամ։ Խմել նման արգանակ 2-3 անգամ մի օր Ուտելուց հետո. Եթե ​​վատ ճաշակի, Ավելացնել քաղցր օշարակ կամ մեղր.

Ալոէ

Օգտագործում են այրվածքների բուժման համար, ընդ որում երկրորդ կարգի այրվածքները
ալոէի օգնությամբ բուժվում են ընդամենը 16 օրվա ընթացքում:Այս բույսը նաև օգտակար ազդեցություն ունի
թարախաբշտիկների, խոցերի համար: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ իր
անտիբիոտիկ հատկության շնորհիվ բուժում է մաշկի բշտիկները, ցաները և ունի մաշկը փափկացնող
հատկություն:

Ալոե վերայի գործածության այլընտրանքային տարբերակներ առողջ մաշկ ու փարթամ  մազեր ունենալու համար – Showbiz.am

Դաղձ

Դաղձը բժշկության մեջ կիրառվում է լեղապարկի և լյարդի հիվանդությունների
բուժման համար: Օրգանիզմը լեղաքարային հիվանդությունները բուժելու համար օգտագործում են այս բույսից պատրաստված թուրմեր, եփուկներ և դեղապատրաստուկներ: Դաղձն օգտակար է արյունատար անոթների համար, այն իջեցնում է անոթային ճնշումը, հանգստացնում է գլխացավը և սրտխփոցները: Սրա միջոցով կարելի է ազատվել անքնությունից ու նաև լավ նյարդերը հանգստացնող միջոց է:

Բաղադրատոմսեր՝

Դաղձի կանաչ տերևները շատ օգտակար են այրվածքների և վերքերի համար, այն կարելի է դնել գրծվածքե կտորի մեջ և կապել վնասված մակերեսի վրա:

Դաղձ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Եզան լեզու

Այն օգտագործել են կապույտ հազ, բրոնխիտի, բուժման համար: ՀՀ-ում եզան լեզուն աճում է գրեթե բոլոր մարզերում:Այս բույսի սերմերն ու տերևահյութն օգտակար են երիկամների, լյարդի, սիբիրախտի և մի շարք այլ հիվանդությունների համար, նաև վերացնում է դեղորայքային թունավորումները: Եզան լեզվի թարմ հյութն օգնում է բուժել եղջերաթաղանթի վրա գոյացած վերքերը:

Բաղադրատոմսեր՝

Եզան լեզուն օրգանիզմի ընդհանուր վիճակը բարելավելու համար:

  • ·  1 ճ.գ. թարմ կամ չորացրած եզան լեզու,
  • ·  1 բաժակ եռման ջուր,
  • ·  1 թ.գ. մեղր։

Պատրաստման եղանակը.

Անհրաժեշտ է եզան լեզուն ամբողջությամբ դնել եռման ջրի մեջ, թրմել 10 րոպե, այնուհետև քամել: Ցանկության դեպքում կարելի է ավելացմել նաև մի փոքր մեղր:

ԵԶԱՆ ԼԵԶՈՒ... - Artemisia clinic բուսաբուժության կենտրոն | Facebook

Ալոճենի

Ալոճենիու ուժիչ հատկանիշները ընդունում է նույնիսկ պաշտոնական բժշկությունը: Այն հրաշալի հակաբակտերիալ և հակաբորբոքային միջոց է:Օգնում է վերականգնել լյարդի բջիջները, ընդլայնում է անոթները: Օգտագործում են տարբեր ծագման ուռուցքների դեմ պայքարում: Հատապտուղները համարվում են բնական հակաօքսիդանտ, մաքրում են օրգանիզմը վնասակար նյութերից, ակտիվացնում են կոլագենի սինթեզը: Կանանց օգնում է բուժել գլխացավը, նվազեցնել կլիմաքսի դրսևորումը:

Բաղադրատոմսեր՝

Առողջ քնի համար

Թուրմը օգնում է ոչ միայն հաղթահարել անքնությունը, այլև բարելավել քնի որակը:

  1. Լցնել թերմոսի մեջ 30 գ հատապտուղ, ավելացնել 450 մլ ջուր: Թողնել 1 ժամ:
  2. Ընդունել 45 մլ օրը երեք անգամ` ուտելուց 50 րոպե առաջ:
Ինչպես ճիշտ եփել ալոճենին

Անթառամ

Անթառամն  ունի հակաբորբոքային հատկություն, որն օգտագործվում է լյարդի, լեղապարկի, միզապարկի, աղիների բուժման պրակտիկայում: օգնում է սրտխառնոցների և փսխումների ժամանակ: Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է գաստրիտների, փորկապության, և այլ դեպքերում:Ունի միջատասպան հատկություն, օգտագործվում է բնակարաններում ցեցի դեմ: Անթառամը աստղածաղկավորների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է: 

Բաղադրատոմսեր՝

Բուժման համար օգտագործվում են նրանց ծաղկազամբյուղները, որոնք իրենց պարունակության մեջ ունեն օրգանական թթուներ, լորձեր, C և K վիտամիններ և այլն:
Եփուկի պատրաստման եղանակն է՝ 3 ճաշի գդալ անթառամի ծաղիկները լցնել էմալե կաթսայի մեջ, վրան լցնել 1 թեյի բաժակ եռման ջուր, այնուհետև հարկավոր է փակել կափարիչը, եփել 30 րոպե և անընդհատ խառնել: Դրանից հետո պետք է պահել սենյակային պայմաններում, որ հովանա, քամել և որպեսզի
եփուկի քանակը դառնա 200մլ, նրա վրա լցնում են համապատասխան քանակությամբ եռման ջուր:
Հարկավոր է ընդունել ուտելուց 15 րոպե առաջ օրը 2 անգամ:

Դեղաբույսեր - օգտակար խորհուրդներ - Անթառամ Անթառամ հայկական (անմեռ ծաղիկ,  խնկածաղիկ, արևոսկի հայկական, ոսկարեգ, անմահական ծաղիկ, ապրիմ ...

Եղերդակ

Եղերդակն օգտագործում են մաշկային հիվանդությունների բուժման համար: Բակտերիասպան և հակաբորբոքիչ ազդեցությունների շնորհիվ այն արագ լավացնում է վերքերը, արդյունավետ ազդեցություն է թողնում ալերգիկ դերմատիտի, նեյրոդերմիտի, դիաթեզի, էկզեմայի, պսորիազի և այլ մաշկային հիվանդությունների բուժման ժամանակ։

Բաղադրատոմսեր

Դեղամիջոց պատրաստելու համար հարկավոր է եղերդակի արմատը կամ հենց ծաղիկը 15 րոպե եռացնել ընդունել օրը 3 անգամ 1ճաշի գդալ

Եղերդակ(ճարճատուկ)խոտաբույսը պարունակում է ինսուլին, կարգավորում շաքարի  մակարդակը,և մարսողությունը – New Blog

Author:

Ես Գոհար Սիմոնյան եմ 15 տարեկան։Սովորել եմ Նորագավթի 140 հիմնական դպրոցում ։ Ես հաճախել եմ գորգագործության , դիզայնի։ Սիրում եմ լուսանկարել բնությունը ։ Ազատ ժամանակ սիրում եմ գիրք կարդալ, ֆիլմեր դիտել և երաժշտություն լսել։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *