Posted in Հաշվետվություն

Հաշվետվություն

Ձմեռային ազգագրական փառատոնի ընթացքում ես կատարեցի բնագիտակաան ստուգատեսը, ընտրեցի Վեբ ծրագրավորման լեզունների կիրառումը։ HTML դասի միջոցով ծանոթացրի նրա բազային հասկացությունների հետ, բացատրեցի, թե ինչ է նշանակում թեգ, ինչ է նշանակում ատրիբուտ և սովորեցրի մի քանի թեգեր։ HTML հապավումը բացվում է, որպես Hyper Text  Markup Language (թարգմանաբար նշանակում է Հիպեր Տեքստը Նշելու Լեզու: HTML-ը նախատեսված է համացանցում վեբ էջեր ստեղծելու համար: HTML-ը այնքան հեշտ է, որ մի քանի րոպե անց դուք կարող եք ստեղծել ձեր առաջին վեբ էջը:

Հետաքրքիր մարզական ճանապարհորդություն ունեցա դեպի Լեռնանիստ։ Լեռնանիստ գյուղը հիմնադրվել է 1828թ-ին: Նախկինում կոչվել է Վերին Ախտա, 1978 թվականին վերանվանվել է Լեռնանիստ: Այն Հրազդանի տարածաշրջանի ամենամեծ գյուղական համայնքն է։ Հենց առաջին հայացքից տպավորիչ էր Լեռնանիստի արծաթափայլ ձյունը։ Այն ավելի դուրեկան դարձավ, երբ նրա վրայով սահեցինք փուչիկ սահնակներով։ Դա մի անմոռանալի վայելք էր։ Ճիշտ է շատ ցուրտ էր, սակայն միջավայրը և մթնոլորտը այնքան հաճելի էր, որ ցուրտը հաղթահարելի էր դարձել։ Փայլփլուն ձյունը վայելելուց հետո ուրախ և զվարթ տրամադրությամբ վերադարձանք` մեզ հետ բերելով հաճելի տպավորություններ։

Լեռնանիստ. Ձմեռային Տուրիզմի Նոր Կենտրոն Հայաստանում

Ուսումնասիրեցինք Մշո բարբառը։Մշո բարբառը, ճիշտ է դժվար էր , բայց նաև գեղեցիկ բարբառ ,որն ինձ շատ դուր եկավ ու ես փորձեցի սովորել։  Մշո բարբառը խոշորագույն բարբառներից մեկն է։ Մշո բարբառով են խոսել Հայաստանի Վանա լճի հյուսիսային (մինչև Ալաշկերտ), արևմտյան (մինչև Բուլանըխ) և հարավային (մինչև Բաղեշ ներառյալ) մասերում։ Այժմ խոսվում է Հայաստանի Արագածոտնի (Թալինի, Ապարանի շրջաններ), Գեղարքունիքի (Գավառի, Վարդենիսի շրջաններ), Շիրակի (Արթիկի շրջան), Արմավիրի (Էջմիածնի շրջան) մարզերում, ինչպես նաև Վրաստանի մի շարք շրջաններում և այլուր։ Մենք դասերի ընթացքում կարդացինք հեքիաթներ առակներ, փորձեցինք այն փոխադրել գրական հայերենի, ձայնագրեցինք պատմություն և զրույցներ, կազմեցինք Մշո բարբառի անհատական փոքր բառարաններ։

Մուշ

Մուշ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ուսումասիրեցինք Հայ ականավոր թագուհիներին, ճանաչեցինք հայոց թագուհիներին, իմանացանք նրանց ներդրումը հայոց պետականության հզորացման և մշակույթի զարգացման գործում։

10 հայ ականավոր թագուհիներ Հայերեն Գիրք Bookinist գինը 6,500 դրամ

Իմացա ինչպիսին են եղել կանանց հայկական տարազները։Կանացի արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ , բաճկոնակներ և անթև հագուստներ։ Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից։ Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով։ Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանացի զարդարանքը։ Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ։ Հայաստանի արևելյան շրջաններում ապրող կանայք, կարմիր և երկար շապիկի տակից` կրում էին կարմիր և երկար տաբատներ, որոնց ստորին մասերը կարված էին ավելի թանկարժեք գործվածքից։ Արևմտյան Հայաստանի կանացի զգեստները ձևով համարյա նույն էին, սակայն ունեին որոշակի տարբերություններ (շապիկը սպիտակ էր, օգտագործվում էր ասեղնագործությունը, պարտադիր ներկա էր գոգնոցը)։ Զարդարանքներից էին մանյակը, արծաթե ապարանջանը: Ես ուսումնասիրեցի Վասպուրականի տարզը, իմացա թե ինչպես են հագնվել Վասպուրականում կանայք։

Հայկական տարազներ

Հայկական ազգային հագուստ - Հայկական տարազ - ArmGeo

Վապուրականի տարազ

Վասպուրականի տարազ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Մասնակցեցի SMM- դիջիթեքին, իմացա Սոցիալական մեդիայի մարքեթինգSMM  ՍՄՄ, լսարանի մեծացման, բրենդի կամ ապրանքի նկատմամբ ուշադրության բարձրացման գործընթաց սոցիալական հարթակնների միջոցով։ Այն սոցիալական մեդիայի օգտագործման համալիր է, որ նպատակ ունի կազմակերպությունների առաջխաղացմանը նպաստելու և այլ բիզնես առաջադրանքները լուծելու։ Իմացա ինչպե՞ս է  SMM_ը զարգացնում մեր բիզնեսը։Գլխավոր նպատակը չի կայանում փոստեր տեղեդրելով այլ պետք է փորձել հնարավորինս հասկանալ ինչ է պետք հաճախորդին և բավարարել նրա կարիքները։

Ճիշտ է բարդ բայց բովանդակալից ամիս էր։

Author:

Ես Գոհար Սիմոնյան եմ 15 տարեկան։Սովորել եմ Նորագավթի 140 հիմնական դպրոցում ։ Ես հաճախել եմ գորգագործության , դիզայնի։ Սիրում եմ լուսանկարել բնությունը ։ Ազատ ժամանակ սիրում եմ գիրք կարդալ, ֆիլմեր դիտել և երաժշտություն լսել։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *