Posted in Մարզական ստուգատես

Լեռնանիստ

Այսօր ուղևորվեցինք Կոտայքի մարզի ձյունառատ Լեռնանիստ գյուղը։Լեռնանիստ գյուղը հիմնադրվել է 1828թ-ին: Նախկինում կոչվել է Վերին Ախտա, 1978 թվականին վերանվանվել է Լեռնանիստ:Այն Հրազդանի տարածաշրջանի ամենամեծ գյուղական համայնքն է։Գտնվում է Երևանից 45 կմ, իսկ Հրազդանից՝ 7 կմ հեռավորության վրա: Հենց առաջին հայացքից տպավորիչ էր Լեռնանիստի արծաթափայլ ձյունը։ Այն ավելի դուրեկան դարձավ, երբ նրա վրայով սահեցինք փուչիկ սահնակներով։ Դա մի անմոռանալի վայելք էր։ Ճիշտ է շատ ցուրտ էր, սակայն միջավայրը և մթնոլորտը այնքան հաճելի էր, որ ցուրտը հաղթահարելի էր դարձել։ Փայլփլուն ձյունը վայելելուց հետո ուրախ և զվարթ տրամադրությամբ վերադարձանք` մեզ հետ բերելով հաճելի տպավորություններ։

Author:

Ես Գոհար Սիմոնյան եմ 15 տարեկան։Սովորել եմ Նորագավթի 140 հիմնական դպրոցում ։ Ես հաճախել եմ գորգագործության , դիզայնի։ Սիրում եմ լուսանկարել բնությունը ։ Ազատ ժամանակ սիրում եմ գիրք կարդալ, ֆիլմեր դիտել և երաժշտություն լսել։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *