Posted in Բնագիտական ԴիջիԹեք

Բնագիտական ստուգատես

ՎԵԲ ծրագրավորման լեզուների կիրառում:  Ներկայացվում են սովորողների կամ դասավանդողների կողմից օգտագործվող ծրագրերը, որոնց կիրառելի են տարբեր դասընթացների ժամանակ: Աշխատանքը պետք է ներառի ինչպես ծրագիրը յուրացնելու բաղադրիչ, այնպես էլ ներկայացվի տվյալ ծրագրի կիրառման արդյունավետությունը:  

Գործունեությունը
HTML դասի միջոցով ծանոթացրի նրա բազային հասկացությունների հետ, բացատրեցի, թե ինչ է նշանակում թեգ, ինչ է նշանակում ատրիբուտ և սովորեցրի մի քանի թեգեր։

Ինչ է HTML-ը



HTML
 հապավումը բացվում է, որպես HyperText Markup Language (թարգմանաբար նշանակում է ՀիպերՏեքստը Նշելու Լեզու (սա 100%-անոց թարգմանությունը չէ)):

HTML-ը նախատեսված է համացանցում վեբ էջեր ստեղծելու համար:

HTML-ը այնքան հեշտ է, որ մի քանի րոպե անց դուք կարող եք ստեղծել ձեր առաջին վեբ էջը:

HTML-ը օգտագործելու համար անհրաժեշտ է հավելյալ ծրագրեր տեղադրել ձեր համակարգչում:

HTML Թեգեր


Ցանկացած HTML փաստատթուղթ կազմված է սովորական տեքստից և նշման թեգերից, որտեղ տեքստը օգտագործվում է ինֆորմացիա հաղորդելու համար, իսկ թեգերը`դրանք խմբավորելու:

HTML թեգերը իրենցից ներկայացնում են հատուկ բառեր, որոնք երկու կողմից շրջափակված են անկյունային փակագծերով: Օրինակ` <html>

HTML թեգերը հիմնականում օգտագործվում են զույգերով, օրինակ` <b> և </b> : Առաջին թեգը կոչվում էսկզբնական թեգ, իսկ երկրորդը` վերջնական թեգ:

Սկզբնական և վերջնական թեգերի միջև գտնվող թեգը «նշման» է ենթարկվում, որի հետևանքով, օրինակ <b>Բարև</b> բրաուզերում կերևա Բարև («Բարև» բառը հաստ տառատեսակով է գրված)

<թեգիանուն>Տեքստ</թեգիանուն>

HTML փաստաթուղթ


HTML փաստաթուղթ = Վեբ էջ

  • HTML փաստաթուղթը ցուցադրում է վեբ էջը
  • HTML փաստաթուղթը պարունակում է HTML թեգեր և սովորական տեքստ
  • HTML փաստաթուղթը հաճախ անվանվում է վեբ էջ

Եթե HTML փաստաթուղթը բացված է խմբագրիչում, այն կերևա, որպես սովորական տեքստ:

Եթե HTML փաստատթուղթը բացված է բրաուզերում, ապա այն կերևա գրված HTML թեգերին համապատասխան և կանվանվի վեբ էջ:

Ցանկացած բարուզերի նպատակն է կարդալ HTML փաստաթուղթը և այն որպես վեբ էջ ցուցադրել:

Այժմ կարող եք տեսնել HTML փաստաթղթի և վեբ էջի տարբերություն: Դրա համար այցելեք մեր փոխարկիչ, որտեղ ձախ կողմում գտնվում է HTML փաստաթուղթը, իսկ աջ կողմում վեբ էջը:<html>
<body>
<h1>Իմ առաջին վերնագիրը!</h1>
<p>Իմ առաջին պարբերությունը!</p>
</body>
</html>

Օրինակի պարզաբանում.

  • <html> թեգը հայտարարում է HTML փաստաթուղթի սկիզբն ու վերջը:
  • <body> թեգը պարունակում է HTML էջի ամբողջ տեսանելի պարունակությունը
  • <h1> թեգը հնարավորություն է տալիս իր մեջ գտնվող տեքստը ներկայացնել որպես վերնագիր
  • <p> թեգը հնարավորություն է տալիս իր մեջ գտնվող տեքստը ներկայացնել որպես պարբերություն

HTML փաստաթղթերի ստեղծում


HTML փաստաթուղթ ստեղծելու համար անհրաժեշտ է.

  1. Բացել ցանկացած տեքստային խնբագրիչ
  2. Գրել ցանկալի տեքստը և լրացնել HTML թեգերով
  3. Պահպանել այն .htm կամ .html ֆորմատով

HTML վերնագրեր


Վերնագրերը HTML-ում սահմանվում են <h1>-<h6>թեգերով ( որտեղ <h1> թեգը ամենամեծ վերնագիրն է, իսկ <h6>` ամենափոքրը  ):<h1>Սա 1 չափի վերնագիր է</h1>
<h2>Սա 2 չափի վերնագիր է</h2>
<h3>Սա 3 չափի վերնագիր է</h3>
<h6>Սա 6 չափի վերնագիր է</h6>

HTML պարբերություններ


<p> թեգի օգնությամբ դուք կարող եք սահմանել պարբերությունները:Պարբերությունները օգտագործվում են տեքստի խմբավորման համար: Բրաուզերները այս կոդը տեսնելով, նրա սկզբից և վերջից մեկ տող բաց են թողնում:<p>Սա պարբերութոյւն է</p>
<p>Սա մեկ այլ պարբերություն է</p>

https://www.youtube.com/watch?v=5BJaCQShOA4



Author:

Ես Գոհար Սիմոնյան եմ 15 տարեկան։Սովորել եմ Նորագավթի 140 հիմնական դպրոցում ։ Ես հաճախել եմ գորգագործության , դիզայնի։ Սիրում եմ լուսանկարել բնությունը ։ Ազատ ժամանակ սիրում եմ գիրք կարդալ, ֆիլմեր դիտել և երաժշտություն լսել։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *