Posted in Գրականություն, Հայոց լեզու

Փոխադրում Մշո բարբառից

Պատասխան

Ժամանակին շատ մեղքերի տեր մի իշխան գնում է Հովհան Օձնեցու մոտ՝ խոստովանության։

Իշխանն ասում է․

—Հա ՛յր սուրբ, մինչև ծնկներս խրվել են իմ մեղքերի մեջ, իմ վերջը ինչպե՞ս կլինի։

Հովհան Օձնեցին հարցնում է․

—Երբևէ բարություն արե՞լ ես, ո ՛րդի։

—Իհարկե արել եմ ,—ասում է իշխանը,—մեր եկեղեցու պատը փլվել էր, շինեցի, աղքատներին դատարկ չեմ թողել, մենակ քո վանքին քառասուն գլուխ ոչխար և երինջ եմ մատաղ արել, էլ ո՞րը ասեմ։

—Է՜,— ասում է Հովհան Օձնեցին,— մարդ ինչքան ապրում է, և՛ մեղք է գործում, և՛ բարություն է անում, մեկ շատ է անում, մեկ՝ քիչ։ Քո մեղքերը, քո բարությունները վերջանում են քո մահվան հետ։

Author:

Ես Գոհար Սիմոնյան եմ 15 տարեկան։Սովորել եմ Նորագավթի 140 հիմնական դպրոցում ։ Ես հաճախել եմ գորգագործության , դիզայնի։ Սիրում եմ լուսանկարել բնությունը ։ Ազատ ժամանակ սիրում եմ գիրք կարդալ, ֆիլմեր դիտել և երաժշտություն լսել։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *