Posted in Ճամփորդություն

Գյումրի

Մենք դեկտեմբերի 24-ին ուղևորվեցինք դեպի Գյումրի։ Առաջին օրը հասանք Գյումրի և իջևանեցինք LOFT հյուրատանը մի փոքր հանգստանալուց և մեր ձեռքով պատրաստած պիցցան ուտելուց հետո, դուրս եկանք Գյումրիով շրջելու և ծանոթանալու մշակութային քաղաքին։ Այցելեցինք Ձիթողցյանների տուն-թանգարան, ծանոթացանք Գյումրու առօրյային, մշակույթին և պատմությանը։ Կից ներկայացնում եմ այնտեղից արված լուսանկարները․

Հետո այցելեցինք Թումո ստեղծարար կենտրոն այն Գյումրու թատրոնի հին սպիտակ շենքն էր ։ Այն կառուցել են Ալեքսանդրապոլցիները , որը հանդիսացել է մշակութային կենտրոն, որտեղ եղել են համերգներ, գրական երեկոներ, քննարկումներ և այլն։ 1988-թ-ի երկրաշարժից հետո թատրոնի նախկին շենքում է սկսել աշխատել Շիրակ հեռուստաընկերությունը։ Այժմ այն պատկանում է Թումո ստեղծարար կենտրոնին, որտեղ կրթվում և զարգանում են Շիրակի երիտասարդները։

Ճանապարհին կանգ առանք <<Կտոր մը երկինք>> ֆիլմի սիրված պատշգամբի մոտ, անցանք Թորիկի տան կողքով և վերադարձանք կացարան հանգստանալու։

Օր երկրորդ։ Առավոտյան նախաճաշելուց հետո դուրս եկանք և ոտքով ուղևորվեցինք դեպի սև բերդ՝ բացահայտելու Գյումրու ռազմական նշանակության ամրոցները։

Ըստ նախատեսվածի պետք է գնայինք Աշոցք,, բայց քանի որ այնտեղ շատ ցուրտ էր, մենք գնացինք Ամասիա սահելու։ Այնտեղ շատ ուրախ անցավ։ Սահելուց հետո վերադարձանք կացարան։ Ճաշելուց և հանգստանալուց հետո դուրս եկանք շրջելու Գյումրիի փողոցներով և վերադարձանք հանգստանալու։

Օր երրորդ։ Վերադարձանք տուն՝ մեզ հետ բերելով հաճելի հուշեր։

Author:

Ես Գոհար Սիմոնյան եմ 15 տարեկան։Սովորել եմ Նորագավթի 140 հիմնական դպրոցում ։ Ես հաճախել եմ գորգագործության , դիզայնի։ Սիրում եմ լուսանկարել բնությունը ։ Ազատ ժամանակ սիրում եմ գիրք կարդալ, ֆիլմեր դիտել և երաժշտություն լսել։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *