Posted in Կենսաբանություն

Նոյեմբեր ամսվա ամփոփում․

  1. Համառոտ գրել վիրուսների մասին:

Վիրուսները մարդու կենդանիների և բույսերի վաարկիչ հիվանդությունների մանրագույն հարուցիչներն են։ Վիրուսները 1892թվականին հայտնաբերել է ռուս գիտնական Դ.Ի. Իվանովսկին։ Ծխախոտի վիրուսը հայտնաբերել է Մարտին Բեյերինկը 1898 թվականին և այդ ժամանակվանից էլ ի վեր հայտնաբերվել և նկարագրվել է վիրուսնների 5000 տեսակ։ Վիրուսների մասին գիտություն վիրուսաբանությունն է, որը մանրէաբանության ենթաճյուղերից է։ Վիրուսների հարուցած հիվանդությունները հեշտությամբ փոխանցվում են հիվանդներից առողջներին և արագ տարածվում: 

2. Ընտրել որևէ վիրուսային հիվանդություն, նկարագրել ախտանշանները, վարաքման աղբյուրները և բուժման մեթոդները։

Դեղին տենդը սուր վիրուսային հիվանդություն է։ Նրա ախտանշաններն են՝ տենդը, դողերոցքը, ախորժակի կորուստը, սրտխառնոցը, մկանային ցավը մասնակիորեն մեջքի հատվածում, և գլխացավերը։ Ախտանիշները բարելավվում են հինգ օրվա ընթացքում։ Բարելավման ընթացքում տենդը վերսկսվում է առաջանում է որովայնային ցավ, և լյարդին հասցված վնասը սկսում է հանգեցնել դեղին մաշկ։ Հիվանդությունը առաջանում է դեղին տենդի վիրուսի հետևանքով և տարածվում է իգական սեռի մոծակի  խայթոցից։ Վարակվելու պահիցհիվանդության կառավարման ընթացքը ախտանշական է , և չկա վիրուսը բուժելու արդյունավետ միջոց։ Հիվանդության ծանր լինելու դեպքում՝ մարդկանց գրեթե կեսի շրջանում հիվանդությունը դառնում է մահվան պատճառ՝ այն չբուժելու հետևանքով։

3. Ինչ է իրենից ներկայացնում նախակորիզավորները, ներկայացրու նրանց կառուցվածքը։

Նախակորիզավորներ կոչվում են կոչիզ չունեցող բջիջները։ Նախակորիզավորների խմբին են պատկանում բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները։Նախակորիզավորների բջիջն արտաքինից ծածկված է բջջապատով։ Անմիջապես բջջապատի տակ պլազմային թաղանթն է, որին հաջորդում է ցիտոպլազման։Նախակորիզավորները չունեն ձևավորված կորիզ և մի շարք օրգանոիդներ՝ միտոքոնդրիումներ, էնդոպլազմային ցանց, վակուոլներ, լիզոսոմներ պլաստիդներ, գոլջի ապարատ։ Կորիզին փոխարինում է նրա համարժեք նյութը՝նուկլեոիդը։ Այն ժառանգական տեղեկատվություն է պարունակում տվյալ բջջի մասին։

4. Գրել ֆոտոսինթեզի և քեմոսինթեզի մասին։

Ֆոտոսինթեզը բարդ, բազմաստիճան գործընթաց է։ Նրա մեջ կենտրոնական դե րը պատկանում է քլորոֆիլին՝ կանաչ գույնի օրգանական նյութին, որի միջոցով արեգակնային ճառագայթման էներգիան փոխակերպվում է քիմիական կապի էներգիայի։ Ֆոտոսինթեզի ժամանակ բույսերը արևի էներգիան փոխարկում են քիմիական կապերի էներգիայի, իսկ քեմոսինթեզի ժամանակ բակտերիաները սինթեզում են այնպիսի նյութեր, որոնք բույսերը հեշտ են յուրացնում։ Ֆոտոսինթեզը ընթանում է երկու փուլում, իսկ քեմոսինթեզը մեկ։ Ֆոտոսինթեզը հիմնականում ընթանում է կանաչ բույսերում, իսկ քեմոսինթեզը բակտերիաներում։ Քեմոսինթեզի ժամանակ սինթեզվում են թթուներ, իսկ ֆոտոսինթեզի ժամանակ՝ ոչ։

5.Պատմել բջջի հիմնական օրգանոիդների մասին։

Ցիտոպլազման մածուցիկ նյութ է։ Այն բջջի կենսահեղուկ միջավայրն է, որտեղ տեղակայված են կորիզը, օրգանոիդները և ներառուկները։ Ցիտոպլազման բուսական բջիջներում բջջապատից, իսկ կենդանական բջիջներում գլիկոկալիքսից սահմանազատվում է պլազմայի թաղանթով։ Ցիտոպլազմայում են ընթանում կենսաքիմիական ռեակցիաները։ Ներառուկները ցիտոպլազմայի ոչ մշտական բաղադրիչներն են։ Դրանք առաջանում և ծախսվում են բջջի կենսագործունեության ընթացքում։ Բջիջներում որոշ սպիտակուցներ հանդես են գալիս թելիկների, խրձերի և միկրոխողովակների ձևով և կազմում են բջջակմախք։ Բույսերի և նախակենդանիների բջիջներում կան թաղանթով սահմանազատված տեղամասեր՝ խորշեր, որոնց անվանում են վակուոլներ։ Բջիջները մանրադիտակային գոյացություններ են։ Ըստ ձևի՝ լինում են գնդաձև, իլիկաձև, ձվաձև, մտրակավոր և այլն: Յուրաքանչյուր բջիջ կազմված է բջջապլազմայից և կորիզից: Բջջապլազման կիսահեղուկ միջավայր է, պարունակում է բազմաթիվ օրգանոիդներ և տարբեր ներառուկներ: Կենդանիների բջիջների ներառուկներից են կորիզը, միտոքոնդրիաները, ներպլազմային ցանցը, Գոլջիի համալիրը, լիզոսոմները և այլն, իսկ բույսերինը ներառում է նաև պլաստիդներ, որոնցից առավել կարևոր են քլորոպլաստները: Բջիջներն արտաքինից պատված են բջջապլազմային թաղանթով, որն ունի բարդ կազմություն և կատարում է տարբեր ֆունկցիաներ: Կորիզը պարունակում է միկրոկառուցվածքներ, որոնք կրում են բջջի ժառանգական տեղեկությունները: Բջիջների մեծամասնությունն ունի 1 կորիզ, բայց կան նաև երկու և բազմակորիզավորներ: Կորիզն արտաքինից սահմանազատված է թաղանթով, որի ծակոտիներով դեպի բջջապլազմա կարող են անցնել նույնիսկ խոշոր մոլեկուլներ, որոնք գենետիկական տեղեկություն են փոխանցում բջջային որոշակի սպիտակուցների սինթեզի մասին:

6. Գրել սպիտակուցների սինթեզի մասին։

Սպիտակուցների կենսասինթեզ, կենդանի օրգանիզմների բջիջներում ամինաթթուներից սպիտակուցների առաջացման պրոցես։ Ինքնասուն (ավտոտրոֆ) օրգանիզմները անօրգանական նյութերից սինթեզում են ամինաթթուներ և ապա սպիտակուցներ, իսկ տարասունները (հետերոտրոֆ) սպիտակուցները սինթեզում են հիմնականում սննդի հետ ընդունած ամինաթթուներից։ Բջիջների հատկությունները և հատկանիշները հիմնականում որոշվում են սպիտակուցային կազմով։ Բջիջների բաժանման ժամանակ առաջացած դուստր բջիջների նմանությունը մայրականին հիմնականում պայմանավորված է սպիտակուցների նույնությամբ։ Հատկանիշների ժառանգումը սերընդեսերունդ նույնպես նշանակում է հաջորդ սերնդում նույնանման սպիտակուցների կենսասինթեզի ապահովում։