Posted in Կենսաբանություն

Վիրուսներ

https://youtu.be/oTjNLc5zCpg

Երկրի վրա ապրող կենդանի արարածներից քչերն են, որ այդչափ հարմարեցված են գոյատևմանն ու վերարտադրմանը, ինչքան վիրուսները:Վիրուսները մարդու, կենդանիների և բույսերի վարակիչ հիվանդությունների մանրագույն հարուցիչներ են։ Հին ժամանակներից հայտնի են կատաղությունը, ծաղիկը, պոլիոմիելիտը, գրիպը, կարմրուկը, դեղին տենդը և այլ հիվանդություններ, որոնցից միլիոնավոր մարդիկ էին մահանում, իսկ հիվանդահարույց մանրէները հայտնաբերել չէր հաջողվում:1892 թ-ին ռուս գիտնական Դ.Ի. Իվանովսկին հայտնաբերեց բակտերային զտիչից անցնող ախտածին այդ տարրը, որը հետագայում անվանեցին լատիներեն «վիրուս» բառով:Ծխախոտի խճանկարի վիրուսը հայտնաբերել է Մարտին Բեյերինկը 1898 թվականին Այդ ժամանակից ի վեր հայտնաբերվել և մանրամասն նկարագրվել են շուրջ 5000 տեսակի տարբեր վիրուսներ, չնայած այն բանին, որ հայտնի են վիրուսների միլիոնավոր ձևեր։ Վիրուսներ հայտնաբերվել են գրեթե բոլոր էկոհամակարգերում և կենսաձևերից ամենաբազմաքանակն են։ Վիրուսների մասին գիտությունը վիրուսաբանությունն է, որը մանրէաբանության (միկրոբիոլոգիա) ենթաճյուղերից է։Վիրուսների հարուցած հիվանդությունները հեշտությամբ փոխանցվում են հիվանդներից առողջներին և արագ տարածվում: 

Posted in Աշխարհագրություն

Առաջադրանքների փաթեթ- Քոլեջ․ 22․11- 27․11․2021թ

Դասի հղումը։

Առաջադրանք 1․ Հայակական լեռնաշխարհի լեռնագրություն

  • Վերլուծել Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագրական դիրքի առանձնահատկությունները:
  • Ֆիզիկական քարտեզներում տեսնում ենք, որ Հարավարևմտյան Ասիայի բարձրավանդակների շարքում Հայաստան
  • աշխարհը պատկերված է որպես կենտրոնական դիրք գրավող տարածք, որը կրում է Հայկական լեռնաշխարհ անվանումը: Նրանից արևմուտք տարածվում է Փոքրասիական (կամ Անատոլիական) բարձրավանդակը, իսկ հարավարևելյան հարևանությամբ Իրանական բարձրավանդակն է: Հայաստանի ֆիզիկաաշխարհագրական դիրքի նկարագիրը դրանով չի սպառվում: Նրա հյուսիսում Կովկասյան Մեծ լեռնաշղթան է, հարավում` Միջագետքի դաշտավայրը, արևելքում` Կուր — Արաքսյան դաշտավայրը, որը հարում է Կասպից ծովին, հյուսիս -արևմուտքում` Սև ծովը, իսկ հարավ -արևմուտքում` Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթաները:
  • Բնութագրել Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ աշխարհագրական հետազոտությունները տարբեր ժամանակներում:
    Ֆիզիկական քարտեզներում տեսնում ենք, որ Հարավարևմտյան Ասիայի բարձրավանդակների շարքում Հայաստան աշխարհը պատկերված է որպես կենտրոնական դիրք գրավող տարածք, որը կրում է Հայկական լեռնաշ­խարհ անվանումը։ Այն զբաղեցնում է շուրջ 400 հզ. կմ² տարածք: Նրանից արևմուտք տարածվում է Փոքրասիական (կամ Անատոլիական) բարձրավանդակը, իսկ հարավարևելյան հարևանությամբ Իրանական բարձրավանդակն է:Այն տարբեր պատմության դարաշրջաններում տարբեր չափեր և սահմաններ է ունեցել Հայաստանը,օրինակ՝Տիգրան մեծի օրոք Հայստանը զբաղեցնում էր Միջերկրական և Կասպից ծովից մինջև միջագետք ընկած տարածքը։
  • Ուրվագծային քարտեզի վրա տեղադրել Հայկական լեռնաշխարհի լեռնագրական հետևյալ միավորները․
ноября 2012 ~ Բարի գալուստ
  • Արևելապոնտական լեռներ
  • Հյուսիսային Տավրոս
  • Ներքին Տավրոս
  • Հայկական կամ հարավային Տավրոս
  • Հայկական պար
  • Մեծ Կովկասյան լեռնաշղթա
  • Միջագետքի դաշտավայր
  • Կուր-Արաքսյան դաշտավայրը
  • Մեսխեթի լեռներ
  •  Թրիալեթի լեռնաշղթա
  • Վիրահայոց լեռներ
  • Արեգունու լեռներ
  • Վարդենիսի լեռներ
  • Վայքի լեռներ
  • Սյունիքի բարձրավանդակ
  •  Ջավախքի բարձրավանդակը (Վրաստան)
  •  Բազումի
  •  Փամբակի
  • Ծաղկունյաց
  • Գուգարանց
  • Գեղամա
  • Բարգուշատի
  • Մեղրու լեռներ
  • Սևանի լեռները (Հայաստան)
  •  Արցախի լեռներ (ԼՂՀ)
  • Զանգեզուրի լեռնաշղթա (Հայաստան)

Առաջադրանք 2․ Հայակական լեռնաշխարհի ջրագրություն․

Ուրվագծային քարտեզի վրա տեղադրել Հայկական լեռնաշխարհի ջրագրական առանձին միավորները․

Դասի հղումը։

ՀՀ ջրագրություն

  • Արաքս
  • Ճորոխ
  • Տիգրիս
  • Եփրատ
  • Ախուրյան
  • Կուր
  • Քասախ
  • Դեբեդ
  • Հրազդան
  • Արփա
  • Վեդի
  • Աղստև
  • Ազատ
  • Որոտան
  • Ողջի
  • Տավուշ
  • Փամբակ
  • Ձորագետ
  • Գետիկ
Posted in Հայոց պատմություն

Տիգրան Մեծ․ զորեղ արքա

Տիգրան Մեծի գահակալումը

  • Պետական կարգը

Տիգրան Մեծը բացի իր ռազմական հաջողություններից, հայոց պատմության մեջ նշանավորվել է նաև որպես պետականակերտ գործիչ և հմուտ դիվանագետ։ Իր աշխարհակալական նվաճումներից հետո, նա ձեռնամուխ է լինում ամուր և կենտրոնացված պետական համակարգի ստեղծմանը, որը բեկումնային նշանակություն է ունենում Մեծ Հայքի համար և իր կիրառական նշանակությունը պահպանում հարյուրավոր տարիներ՝ ընդհուպ մինչև Արշակունյաց թագավորության անկումը (5-րդ դար)։ Մեծ Հայքի Տիգրանյան թագավորությունը հելլենիստական տիպի բացարձակ միապետություն էր, որտեղ անսահմանափակ իրավունքներ և բացառիկ հնարավորություններ ուներ միապետը։ Երկրի կառավարման համակարգում իր ուրույն դերն ուներ բարձրագույն խորհրդակցական մարմինը՝ աշխարհաժողովը։ Աշխարհաժողովում քննարկվում էին համապետական նշանակություն ունեցող կարևորագույն հարցեր, մշակվում և հաստատվում են ընդհանուր, համապարտադիր կանոններ և ընթացակարգեր։ Բացառիկ դեպքերում կարող էր գումարվել նաև արտակարգ աշխարհաժողով՝ հոգևոր առաջնորդի ընտրության, քաղաքական ճգնաժամային կացությունների կամ հանդիսավոր արարողությունների կապակցությամբ։

  • Բանակ

Մեծ Հայքի թագավորության վերելքի առջև առկախ գերակա խնդիրը անվտանգության հիմնահարցն էր։ Տիգրանյան Հայքի պետական համակարգում իր ուրույն դերն ու նշանակությունն ուներ բանակը, որով Հայոց թագավորությունը դիմագրավում էր արտաքին մարտահրավերներին և կարողանում իր ազդեցությունը սփռել տարածաշրջանում։ Տիգրան Մեծն իր պապուց՝ Արտաշես Բարեպաշտից արդեն իսկ ժառանգել էր կայուն և մարտունակ բանակ, որը բաժանված էր չորս կողմնապահ զորավարությունների։ Տիգրան Մեծը գահին բազմելուն պես ձեռնամուխ է լինում նոր ռազմական բարեփոխումների անցկացմանը, որոնց արդյունքում էլ Արտաշեսյանների թագավորության զինված ուժերի զինվորները համալրվում են նոր տեսակի զենքերով, բարձրանում է մարտունակությունը, իսկ բանակի թվաքանակը մեծանում է։

Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակը կոչվում էր զորանամակ։ Ըստ զորանամակի՝ Տիգրան Մեծը միայն բուկ հայկական հողերի ռազմական ներուժի շնորհիվ մարտադաշտ է դուրս բերել շուրջ 120 հազար զինվոր։ Աշխարհակալական նվաճումներից հետո Տիգրանի բանակի թվակազմն ավելացել է՝ ի շնորհս Տիգրանին հավատարմության երդում տված նվաճյալ տարածքների ենթակա թագավորների տրամադրած զորաբանակների։ Հայ-հռոմեական պատերազմների ժամանակահատվածում Արածանիի ճակատամարտի կապակցությամբ Լուկուլլոսի՝ Սենատին ուղարկած զեկույցից պարզ է դառնում, որ Տիգրան Մեծի կառավարման տարիներին Մեծ Հայքի բանակի թվաքանակը կազմում էր 300 հազար զինվոր։

  • Տիգրանակերտ մայրաքաղաքի հիմնադրումը

Տիգրանակերտ
Տիգրան Մեծի օրոք, երբ Հայաստանը դարձավ աշխարհի մեծագույն տերություններից, մայրաքաղաք Արտաշատը մնաց երկրի հյուսիսում:
Հրաժարվելով տերության ծայրամասում հայտնված Արտաշատից՝ արքայից արքան մ.թ.ա. 80-ական թվականներին նոր մայրաքաղաք կառուցեց  Աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի վտակ Քաղիրթ գետի հովտում։  Տիգրանը քաղաքը շրջափակեց 25 մետր բարձրության հաստաբեստ պարիսպներով, որոնցում տեղավորված էին ախոռներ և այլ նշանակության շինություններ: Արվարձանում արքան կառուցեց իր պալատը, շուրջը` լճեր, զբոսայգիներ, որսատեղեր ու մի հզոր ամրոց:
Տասը-տասնհինգ տարում Տիգրանակերտի բնակչության թիվը հասավ մոտ հարյուր հազարի, ըստ որոշ պատմաբանների` երեք հարյուր հազարի:
Դարերի ընթացքում քաղաքը քանիցս թալանվել է, ավերվել ու վերակառուցվել: Արաբների կողմից նվաճվելուց հետո վերանվանվել է Դիարբեքիր և հանդիսացել արաբական ռազմական կարևոր հենակետ: Մոնղոլական արշավանքից հետո Տիգրանակերտն ավերվում և վերածվում է գյուղաքաղաքի: Այսօր էլ Թուրքիայի Ֆարկին գյուղի մոտ դեռ երևում են հին աշխարհի հռչակավոր քաղաքի` Տիգրանակերտի պարիսպների ու այլ շինությունների մնացորդները

  • Տիգրան Մեծի մետաղադրամները

Մետաղադրամների դիմերեսին պատկերված է թագակիր արքայից արքա Տիգրան Մեծի դիմապատկերը դեպի աջ: Պատկերված ատամնավոր թագը բնորոշ է միայն Արտաշեսյանների տոհմի թագավորներին. այն չի հանդիպում այլ պետությունների թագավորների մետաղադրամներին: Ատամնավոր թագի վրա պատկերված են Արտաշեսյանների տոհմի խորհրդանշանները՝ ութ ճառագայթով աստղը (արև), որի երկու կողմում արծիվներ են: Արծիվները պատկերված են շրջված դիրքով, սակայն նայում են միմյանց: Դարձերեսին առկա են դիցաբանական կամ խորհրդանշական պատկերներ, ինչպես նաև արքայի անունն ու տիտղոսը հունարեն գրերով: Մեզ են հասել Արտաշատի պղնձե դրամները, որոնք հատվել են մ.թ 1-2 դարերում:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՕՐՈՔ

Արտաշես I-ի հաջորդների` Արտավազդ I-ի (Ք.ա. 160-115թթ.) եւ Տիրան-Տիգրան I-ի (Ք.ա. 115-95թթ.) գահակալության տարիները համեմատաբար հանգիստ են եղել, հարուստ չեն եղել արտաքին իրադարձություններով եւ պատերազմներով: Թերեւս այդ պատճառով նրանց կառավարման ժամանակաշրջանի մասին տեղեկությունները չափազանց սակավ են: Հռոմեացի պատմագիր Հուստինոսի վկայությամբ, հզորացած Պարթեւստանի դեմ պատերազմում Հայաստանի պարտության հետեւանքով Տիգրան I-ի գահաժառանգ որդի Տիգրանը պատանդ ուղարկվեց պարթեւների թագավոր Միհրդատ II Արշակունու արքունիք: Ք.ա. 95թ., հոր մահից հետո Տիգրան II-ը, Պարթեւստանին զիջելով Մեծ Հայքի հարավարեւելյան որոշ հողեր («70 հովիտները»), ազատվեց պատանդությունից եւ ժառանգեց հայրենի գահը: Տաղանդավոր դիվանագետ, պետական, ռազմական գործիչ Տիգրան II Մեծի 40-ամյա գահակալման տարիները (Ք.ա. 95-55թթ.) նշանավորվել են Հայաստանի աննախադեպ ռազմաքաղաքական, տնտեսական եւ մշակութային վերելքով, հայկական պետության միջազգային դերի եւ հեղինակության բարձրացմամբ: Ք.ա. 94թ. Տիգրան Մեծը վերամիավորեց Ծոփքը, որով Մեծ Հայքը ամբողջացավ: Հռոմեական եւ պարթեւական հզոր տերությունների առաջխաղացմանը դիմակայելու եւ Հայաստանի դեմ նրանց սպառնալիքները չեզոքացնելու նպատակով Տիգրան Մեծը Ք.ա. 94թ. ռազմաքաղաքական դաշինք կնքեց Պոնտոսի եւ Փոքր Հայքի թագավոր Միհրդատ VI Եվպատորի հետ: Դաշինքը ամրապնդելու նպատակով Տիգրանը կնության վերցրեց Միհրդատի դստերը` Կլեոպատրային: Ք.ա. 93թ. հայ-պոնտական զորքերը գրավեցին Կապադովկիան: Հռոմի միջամտությունների դեմ տեւական պայքարից հետո այն մնաց Միհրդատ VI-ի հսկողության տակ: Այնուհետեւ Տիգրան Մեծը գրավելով Իբերիան եւ Աղվանքը` հյուսիսում ապահովեց թիկունքը եւ նախապատրաստվեց Պարթեւստանի դեմ պատերազմի: Արեւելքի երկրների ընդհանուր թշնամի Հռոմը, որը Ք.ա. 89-84թթ. ներքաշվել էր Միհրդատյան առաջին պատերազմի մեջ, չէր կարող խանգարել Հայաստանի ծավալմանը: Ք.ա. 87-85թթ. Պարթեւստանի դեմ պատերազմում Տիգրան Մեծը նախ ազատագրեց Հայոց Միջագետք եւ Կորդուք «աշխարհները», ինչպես նաեւ «70 հովիտները», ապա պարթեւներին դուրս մղեց Ատրպատականից եւ Հյուսիսային Միջագետքից` Միգդոնիայից, Օսրոյենեից (Եդեսիա), Ադիաբենեից, որոնք այնուհետեւ ճանաչվեցին Մեծ Հայքի հպատակ եւ դաշնակից թագավորություններ, իսկ պարթեւ Արշակունիները հարկադրված եղան ընդունել Հայոց թագավորի գերագահությունը եւ նրան զիջել «արքայից արքա» տիտղոսը: Գլխավոր հակառակորդ Պարթեւստանին հաղթելուց եւ նրա հետ հաշտության պայմանագիր կնքելուց հետո, Տիգրան Մեծը նրան որոշ ժամանակ դուրս մղեց միջազգային ասպարեզից: Այնուհետեւ Տիգրանը ուշադրությունը սեւեռեց դեպի հարավ: Նա Ք.ա. 84-83թթ. նվաճեց Կոմմագենեն, Կիլիկիան, Ասորիքը (Սիրիա), Փյունիկիան (Լիբանան), Հրեաստանը եւ Նաբատեան: Ասորիքի նվաճումով Տիգրանը վերացրեց Սելեւկյանների երբեմնի հզոր թագավորությունը: Ք.ա. 83թ. Տիգրան Մեծը Սելեւկյանների մայրաքաղաք Անտիոքում բազմեց նրանց գահին: Այսպիսով` ստեղծվեց հայկական հզոր եւ ընդարձակ կայսրություն: Տիգրանի տերության մեջ խոսում էին 15-ից ավելի լեզուներով: Նորաստեղծ հայկական տերությունը դյուրությամբ կառավարելու համար Տիգրան Մեծը հիմնեց մի շարք փոխարքայություններ ու կուսակալություններ, որոնց կառավարիչներ կարգեց իր մերձավոր ազգականներին ու հավատարիմ մեծատոհմիկներին: Տիգրան Մեծը զբաղվել է խոշորամասշտաբ շինարարական աշխատանքներով, հատկապես` քաղաքաշինությամբ եւ ճանապարհաշինությամբ: Աղձնիքում նա հիմնադրեց եւ կառուցապատեց իր նորակերտ տերության նոր մայրաքաղաք Տիգրանակերտը, կառուցեց հայկական երկու մայրաքաղաքները միացնող Արտաշատ-Տիգրանակերտ «արքունի պողոտան», հիմնեց Տիգրանակերտ եւ Տիգրանավան անվանումներով այլ քաղաքներ Հայաստանի տարբեր շրջաններում, հովանավորեց հելլենիստական մշակույթի եւ տնտեսության, հատկապես` արհեստի եւ առեւտրի զարգացումը, իր պատկերով եւ հունարեն մակագրությամբ հատեց դրամներ: Նորաստեղծ քաղաքները արագորեն բնակեցնելու նպատակով Տիգրանը նվաճված երկրներից մեծ թվով արհեստավորներ ու առեւտրականներ վերաբնակեցրեց այնտեղ: Տիգրան Մեծի խաղաղ շինարարական գործունեությունը խաթարվեց Հռոմի եւ Պոնտոսի միջեւ Ք.ա. 74թ. բռնկված Միհրդատյան երրորդ պատերազմի տարիներին: Հայաստանը հայտարարելով իր ամենավտանգավոր եւ զորեղ թշնամին Արեւելքում` Հռոմը Հայոց տերության ներսում հրահրեց մի շարք հուժկու խռովություններ եւ կաշկանդեց Տիգրան Մեծի ռազմական օգնությունը Միհրդատ VI-ին: Հայոց արքայի դեմ հերթով ապստամբեցին նրա երկու որդիները, բայց պարտվեցին եւ սպանվեցին: Ք.ա. 71թ. Արեւելքում հռոմեական զորքերի հրամանատար Լուկիոս Լուկուլլոսը ծանր պարտության մատնեց Միհրդատին, որն իր ընտանիքի եւ բազմաթիվ մեծատոհմիկների հետ ապաստանեց Հայաստանում: Լուկուլլոսը պահանջեց նրանց հանձնել Հռոմին, սակայն Տիգրանը կտրականապես մերժեց: Ք.ա. 69 թ. Տիգրան Մեծը զբաղված էր Նաբատեայի եւ Հուդայի թագավորությունների ապստամբությունները ճնշելով: Դրանից օգտվելով` Լուկուլլոսի բանակը ներխուժեց Հայաստան եւ պաշարեց Տիգրանակերտ մայրաքաղաքը: Հռոմեացիների ներխուժման լուրը Տիգրան Մեծը ստացավ Պտղոմայիս քաղաքում: Նա Մերուժան զորավարի գլխավորությամբ 3.000-ոց հեծելազոր ուղարկեց հռոմեացիների դեմ, սակայն այդ փոքրաթիվ զորամասը չէր կարող կասեցնել Լուկուլլոսի բանակին: Մերուժանը մարտի մեջ մտավ մոտ տաս անգամ գերազանցող թշնամու հետ եւ հերոսաբար զոհվեց: Տիգրան Մեծը մոտ 70.000-ոց բանակով հասավ թշնամու կողմից պաշարված Տիգրանակերտ եւ որոշեց այդտեղ ճակատամարտ տալ: Ք.ա. 69թ. հոկտեմբերի 6-ին Տիգրանակերտի ճակատամարտում Լուկուլլոսին հաջողվեց պարտության մատնել Տիգրանին եւ գրավել մայրաքաղաքը, սակայն նրան չհաջողվեց վերջնականապես պարտության մատնել Հայաստանին: Ք.ա. 68թ. սեպտեմբերին Արածանիի ճակատամարտում Տիգրան Մեծը պարտության մատնեց Լուկուլլոսին եւ վտարեց Հայաստանից: Ք.ա 67թ. Զելայի ճակատամարտում հայկական բանակը վերջնականապես ջախջախեց Լուկուլլոսին եւ նրան վտարեց նաեւ Պոնտոսից: Այսպիսով` Տիգրան Մեծը վերականգնեց ոչ միայն իր տերության հզորությունն ու ամբողջականությունը, այլեւ Պոնտոսի գահը կրկին հանձնեց Միհրդատին: Հռոմի սենատը Լուկուլլոսի փոխարեն Արեւելքի զորավար նշանակեց Գնեոս Պոմպեոսին, որը վերջնականապես պարտության մատնեց Միհրդատ Եվպատորին: Այդ ընթացքում Հռոմը եւ Պարթեւստանի Հրահատ III թագավորը կարողացան Տիգրան Մեծի թիկունքում կազմակերպել նոր խռովություն, որի պարագլուխը դարձավ գահատենչ հայ արքայազն եւ Ծոփքի փոխարքա Տիգրան Կրտսերը: Վերջինս Ք.ա. 67թ. ջախջախվեց, փախավ Պարթեւստան եւ դարձավ Հրահատ III-ի փեսան: Ք.ա. 66թ. Տիգրան Կրտսերը պարթեւական զորքով ներխուժեց Հայաստան` փորձելով գրավել Արտաշատ մայրաքաղաքը եւ հռչակվել Հայոց արքա: Սակայն նա դարձյալ ծանր պարտություն կրեց եւ այս անգամ ապաստանեց Պոմպեոսի մոտ: Վերջինս Ք.ա. 66թ., ջախջախելով Միհրդատ VI-ին, զինակալեց Կապադովկիան, Պոնտոսը եւ Փոքր Հայքը, ապա Տիգրան Կրտսերի ուղեկցությամբ ներխուժեց Մեծ Հայք: Տիգրան Մեծը, հաշվի առնելով, որ գտնվում է երկու հզոր տերությունների` Հռոմի եւ Պարթեւստանի հարձակման սպառնալիքի տակ, Ք.ա. 66թ. Արտաշատում Պոմպեոսի հետ կնքեց հաշտության պայմանագիր, որով թեեւ հրաժարվեց նվաճված երկրների մեծ մասից, վճարեց հսկայական ռազմատուգանք, բայց պահպանեց Մեծ Հայքի ամբողջականությունը եւ անկախությունը: Տիգրան Մեծը նաեւ պահպանեց «արքայից արքա» տիտղոսը: Արտաշատի պայմանագրով Հայաստանը հռչակելով «դաշնակից եւ բարեկամ» պետություն, Հռոմը շուտով Արեւելքում իր հիմնական նպատակը դարձրեց Պարթեւստանի նվաճումը: Հռոմի արեւելյան քաղաքականությունը հակակշռելու եւ Մեծ Հայքի պետական ինքնուրույնությունը պահպանելու համար` Տիգրան Մեծը եւ նրա հաջորդներն այնուհետեւ վարում էին դրացի Պարթեւստանի հետ մերձեցման եւ ռազմաքաղաքական համագործակցության քաղաքականություն, որի սկիզբը դրվեց Ք.ա. 64թ. կնքված հայ-պարթեւական դաշնագրով: Տիգրան Մեծի գահակալության վերջին տասնամյակը անցավ խաղաղ

Posted in Ռուսաց լեզու

Ноябрьский флешмоб по русскому языку (9-12 классовая форма

1.Объясните смысл пословицы. «У него слово слову костыль подаёт.»

О человеке с плохо развитой речью

2, Подберите к словам антонимы так, чтобы первые буквы составили слово: широкий – , твёрдый – , старый – , скучный – , дробный – , неряшливый – .

широкий – узкий,
твёрдый –мягкий ,
старый – новый,
скучный – интересный,
дробный –целый ,
неряшливый – аккуратный.

3.О чем идет речь? Его вешают, приходя в уныние, всюду суют, вмешиваясь не в свое дело, им клюют, его задирают, на нем ставят зарубки.

Нос

4.Шифровка. Составьте слово, переставив буквы: КЛЕРОЗА, БАДУСЬ, РВАНЬЯ, ЛАУЦИ.

КЛЕРОЗА-зеркало
БАДУСЬ-судьба
РВАНЬЯ-январь
ЛАУЦИ-улица

5. Все мы знаем, что русский язык – развивающееся явление. В нём с завидной регулярностью возникали, возникают и будут возникать новые слова. Мы обратим свой взор на неологизмы начала 21 века. По лексическому значению догадайтесь, о каких словах идёт речь.

Человек, ведущий сетевой журнал или дневник событий — Блоггер.

Форма времяпрепровождения в виде посещения магазинов —Шоппинг .

Автопортрет, снимок самого себя на фотокамеру —Селфи .

6.Ответь на вопрос.1.Кем был Мхитар Себастаци и почему наш комплекс назвали его именем? 2.Где находится конгрегация мхитаристов?

1.Кем был Мхитар Себастаци и почему наш комплекс назвали его именем?-Мхитар Севастийский был Армянский католик монах, а также выдающийся ученый и богослов, основавший Орден Мхитаристов.
«Образовательная и исследовательская среда Educomplex очень похожа на аббатство. Творческие и увлеченные учителя очень похожи на настоятелей, Юго-западный район Еревана напоминал тогда остров. Он был изолирован от Еревана, от Армении. И если добавить на наше почитание к Мхитара Себастаци, станет ясно, что был выбран правильное имя.
2.Где находится конгрегация мхитаристов?-Kонгрегация мхитаристов находится на острове Сан-Лацаро недалеко от Венеции.