Ноябрь 16

Վագրեր սահմանին

Արևորդի 10-րդ միջազգային փառատոն

Այս պատմությունը գրավել է լեհերի և ամբողջ աշխարհի ուշադրությունը։ «Վագրեր սահմանին» ֆիլմը պատմում է լեհ-բելառուսական սահմանին հանգրվանած մի արտասովոր տրանսպորտային միջոցի մասին, որում 10 վագրեր են եղել։ Ամբողջ երկիրը հետևել է, թե ինչպես է վատթարանում կենդանիների վիճակը՝ փորձելով հասկանալ, թե իրականում նրանք ուր էին ուղևորվում։ Ֆիլմի հեղինակն ուղևորվել է վագրերի հետքերով դեպի Իտալիա, Իսպանիա և Ռուսաստան։ Նա հասել է մինչև իտալական կրկեսային բիզնեսով զբաղվող հայտնի ընտանիքի, Դաղստանի լեռներում հայտնաբերել է կասկածելի կենդանաբանական այգի և պարզել, որ առեղծվածային հովանավորը Մոսկվայից է:

ԻՄ ԿԱՐԾԻՔԸ

Ես կարծում եմ, որ սխալ էին արել, երբ անօրինական ճանապարհով այդ վայրի կենդանիներին պահել էին կենդանաբանական այգում և նրանց օգտագործելով իրականացրել էին իրենց բիզնեսը։ Ողջունելի է հեղինակի արարքը, ով ամեն գնով հայտնաբերեց իրական մեղավորներին և պատժեց նրանց։ Կենդանիները, ինչպես և մարդիկ, ունեն պաշտպանության կարիք։


Опубликованно 16 ноября, 2021 by goharsimonyan в категории Կենսաբանություն

Об Авторе

Ես Գոհար Սիմոնյան եմ 15 տարեկան։Սովորել եմ Նորագավթի 140 հիմնական դպրոցում ։ Ես հաճախել եմ գորգագործության , դիզայնի։ Սիրում եմ լուսանկարել բնությունը ։ Ազատ ժամանակ սիրում եմ գիրք կարդալ, ֆիլմեր դիտել և երաժշտություն լսել։

Оставьте комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*