Posted in Գրականություն

Պարտուսի գերին

Այս պատմվածքը պարտադիր ուսուցման բացասական կողմի մասին է։ Արդարացվում է այն հանգամանքը ,որ բոլոր աշակերտները պետք է ունենան պարտադիր ուսուցում, բայց կան աշակերտներ, որոնք չունեն ձգտումներ կրթվելու մեջ, սակայն աշխատանքում գերազանցում են շատերին ։ Պատմվածքի հերոսը՝ Հենդոն, աշխատասեր էր, բայց և այնպես գերի էր պարտուսին։ Տղային դաս էին հարցնում միայն ծիծաղելու, դասաժամը ձգելու համար, և ոչ ոք նրան չէր նվիրում մի <<միջակ>> գնահատական։ Քառորդի վերջում դասղեկը անարտահայտիչ հայտարարում է նրա երկուսները։ Տանը նույն արտահայտչությամբ քառորդները կարդում է հայրը։ Այստեղ ինձ համար հետաքրքրական է մոր արձագանքը։ Նա որդուն որակում է այսպիսի բառերով՝ <<բանվոր տղես, ռանջպար տղես, մեռնեմ տուն պահող տղիս>> ։ Հենդոն ոսկի ձեռքեր ուներ։ Նա ծնվել էր հյուսն լինելու համար և փայտի զգացողությունը իր հետ էր աշխարհ բերել։ Շուտով Հենդոյի կարիքը զգացին դպրոցում։ Նա դասերից հետո դպրոցի կահույքը վարպետությամբ սկսեց վերանորոգել։ Անցավ ևս մեկ քառորդ։ Հենդոն անտարբերությամբ լսում էր իր գնահատականները բոլոր առարկաններից, որոնք նույն էին՝ 2, բայց երբ ուսուցիչը կարդաց աշխատանքի ուսուցում՝ 2, Հենդոն այլայլվեց, կորցրեց իրեն ու սկսեց ջարդել դասարանի՝ իր ձեռքով նորոգած նստարանները։ Ինձ համար ամենացավալին այն էր, որ իր դրսևորումները աշխատատելու մեջ չգնահատվեց։ Արդյունքում տղան չունեցավ պարտադիր ուսուցում , հակառակը՝ փշրվեցին նրա մեջ եղած ձգտումները։

Posted in Էկոլոգիա

Էկոհամակարգը

  • էկո համակարգ,ինչ է էկո համակարգը,ինչ դեր է այն խաղում երկրագունդ մոլորակի վրա
  • Երևան քաղաքի աղբահանության խնդիրը իմ աչքերով

Էկոհամակարգը կամ էկոլոգիական համակարգը`կենսաբանական համակարգ, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից` բիոցենոզից, նրանց բնակության միջավայրից՝ կենսատոպից, կապի համակարգից՝ որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև։ Էկոլոգիայի հիմնական հասկացություններից է։ Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում ջրավազանը նրանում բնակվող բույսերի, ձկների, անողնաշարավորների, միկրոօրգանիզմների հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի բաղադրամասը՝ կենսացենոզ։ Որպես էկոհամակարգ ջրավազանի համար բնութագրական են որոշակի բաղադրության նստվածքները, քիմիական բաղադրությունը և ֆիզիկական պարամետրերը, ինչպես նաև բիոլոգիական արտադրողականության որոշակի ցուցանիշները և տվյալ ջրամբարի յուրահատուկ պայմանները։ Էկոլոգիական համակարգի մեկ այլ օրինակ է Ռուսաստանի միջին հատվածներում սաղարթախիտ անտառը։ Այս անտառների համար բնութագրական է բնահողը և կայուն բուսական համայնքը և, որպես հետևանք, խիստ որոշված միկրոկլիմայի ցուցանիշները և միջավայրի այս պայմաններին համապատասխանող կենդանի օրգանիզմների կոմպլեքսը։ Մեծ նշանակություն ունի համայնքի տրոֆիկական համակարգը և բիոզանգված ստեղծողների՝ նրա սպառողների և բիոզանգվածը քայքայողների, հարարաբերակցությունը, ինչպես նաև արտադրողականության, էներգիայի և նյութափոխանակության ցուցանիշները, որը թույլ է տալիս որոշել էկոհամակարգի տեսակն ու սահմանները։